"Professionals" Publications

Feb 26, 2009

“Auction of Souls” or “Memorial of Truth”





“Ravished Armenia”, one of the first documentary memoirs of an eyewitness of Armenian Genocide was published in 1918, in New York. In this book Arshaluys (Aurora) Mardiganian, a girl from Chmshkatsag, Armenian populated town in the Ottoman Empire, gave a detailed account of the terrible experiences she endured during the deportations. At the age of fourteen Arshaluys was beaten and tortured in harems of Turkish officials and Kurdish tribesmen. 

The book “Ravished Armenia” was completed when American Committee for Armenian and Syrian Relief offered to create a film based on the scenario of the book and all the profit, which later on reached $30 million, would be given to 60.000 Armenian orphans in the Near East for relief purposes. In 1918, at Metro Goldwin Mayer studio, director Oscar Apfel made “Auction of Souls” silent film, which actually became not only the first movie on the Armenian genocide, but also the first genocide movie ever made. More than 10.000 Armenian residents of Southern California, including 200 deported children, participated in the scenes.

The premiere of the “Auction of Souls” was held on February 16, 1919, in Plaza Hotel, New York under the auspices of Oliver Harriman and George Vanderbilt, members of American Committee for Armenian and Syrian Relief.

The film was shown in large cities of 23 U.S. states, in several countries of Latin America, including Mexico and Cuba. It was a success everywhere and was estimated as “epoch-making film”.

The “Auction of Souls” was taken to Great Britain in December, 1919, and censured. After long lasting negotiations the film was shown in Royal Albert Hall, by the permission of Scotland Yard and played for three weeks. At the beginning of 1920s Mardiganian’s “Ravished Armenia” was censured and taken off the British and American libraries.

For over eighty years film historians have been searching the world for the nine reels of Ravished Armenia but failed to find any trace. The remaining reels of the rare nitrate based film were lost. Some say the reels presumably sunk with a ship on their way to the port of Batoum, Georgia, or stolen by thieves. The full-length version of the film, which lasting 85 minutes, unfortunately, hasn’t been saved. With the efforts of Eduard Gozanlian, an Armenian from Argentina, a 20 minute segment of the reel was found in 1994. One copy of that segment is kept in the funds of Armenian Genocide Museum-Institute. The film included English, French and Armenian subtitles for every scene. The list of the original subtitles for Ravished Armenia is preserved in The Selig Collection at the Margaret Herrick Library of the Academy of Motion Picture Arts and Sciences. They are also reproduced in Anthony Slide’s book "Ravished Armenia and the Story of Aurora Mardiganian". This book was published by Scarecrow Press in 1997. It tells the story of the making of the film and reveals the young girl's survival story.

On the occasion of the 90th anniversary of the “Ravished Armenia”, the AGMI has issued a memorial postcard and has created an on-line exhibition at www.genocide-museum.am

«Հոգիների աճուրդ» կամ «Ճշմարտության հուշարձան»



1918թ. Նյու Յորքում անգլերեն լեզվով լույս տեսավ Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը` «Հոշոտված Հայաստան» խորագրով, որում հեղինակը` ցեղասպանությունը վերապրած չմշկածագցի Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանը, պատմում է բռնագաղթի ճանապարհի իր սարսափները: Կորցնելով ծնողներին, քույրերին ու երեք եղբայրներին, որոնք գազանաբար սպանվեցին իր աչքերի առջև, 14-ամյա Արշալույսը տարագրության ընթացքում խոշտանգվել ու պատվազրկվել է թուրք և քուրդ պաշտոնյաների ու ցեղապետերի հարեմներում. նրա պատմությունը արյան խրախճանքների ու մարդկային պատկերացումից դուրս դաժանությունների մասին վկայություններ են:

«Հոշոտված Հայաստան» գիրքն արդեն պատրաստ էր, երբ Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտեն առաջարկեց գրքի սյուժեի հիման վրա ստեղծել մի կինոնկար, որի ամբողջ հասույթը (այն հետագայում կազմեց 30մլն. ամերիկյան դոլար) պետք է տրամադրվեր Մերձավոր արևելքի որբանոցներում գտնվող շուրջ 60 հազար հայ որբերի կենսաապահովմանը: 1918թ. Կալիֆորնիայում, ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանեց «Հոգիների աճուրդ»  համր ֆիլմը (շուրջ 10 հազար անձանց, այդ թվում և հայ բռնագաղթվածների 200 երեխաների մասնակցությամբ), որը Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն էր և ընդհանրապես` ցեղասպանության թեմային անդրադարձող առաջին ֆիլմն էր աշխարհում:

«Հոգիների աճուրդ» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1919թ. փետրվարի 16-ին Նյու Յորքի «Պլազա»  հյուրանոցում, Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտեի անդամներ Օլիվեր Հարիմանի և Ջորջ Վանդերբիլթի հովանավորությամբ:
Ընդհանուր առմամբ ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ 23 նահանգների մեծ քաղաքներում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, այդ թվում` Մեքսիկայում, Կուբայում և ամենուր բացառիկ հաջողություններ է ունեցել` արժանանալով «դարակազմիկ կինոնկար» գնահատականին: 

«Հոգիների աճուրդ» ֆիլմը Մեծ Բրիտանիա է բերվել 1919թ. դեկտեմբերին և ենթարկվել է պետական գրաքննությանը: Երկար բանակցություններից հետո Սկոտլանդ Յարդի համաձայնությամբ ֆիլմը ցուցադրվել է 1920թ. հունվարի 20-ին թագավորական Ալբերտ Հոլլում:

Որոշ ժամանակ անց ֆիլմի ցուցադրումը մեկընդմիշտ դադարեցվում և հանվում է ցուցադրությունից: 1920-ական թթ. սկզբին ինչպես ամերիկյան, այնպես էլ բրիտանական գրադարաններից գրաքննության ենթարկվեց և հանվեց նաև «Հոշոտված Հայաստան» գիրքը: 

Ավելի քան ութսուն տարի կինոյի պատմաբանները փնտրում են «Հոգիների աճուրդ»   ֆիլմի 9 ժապավենները (մասերը), սակայն որևէ հետք առայժմ չի հաջողվել գտնվել: Կա վարկած, որ նիտրատի հիմքի վրա պատրաստված այդ հազվագյուտ ժապավենները ջրի տակ են անցել դեպի Բաթումի նավահանգիստ շարժվող խորտակված նավի հետ միասին, կամ դրանք գողացվել ու ոչնչացվել են Բաթում քաղաքում: Ֆիլմի ամբողջական տարբերակը` 85 րոպե տևողությամբ, ցավոք, ցայսօր չի պահպանվել, և միայն 1994թ. արգենտինահայ Էդուարդ Գոզանլյանի ջանքերով հայտնաբերվել է ժապավենի 20 րոպեանոց մի հատվածը միայն, որի պատճեն պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում: Ֆիլմն ունեցել է նաև անգլերեն, հետագայում` ֆրանսերեն ու հայերեն ենթագրեր բոլոր տեսարանների համար, որոնց ցանկը բնագրով պահպանվում է Շարժանկարների արվեստի և գիտության ակադեմիայի Մարգրեթ Հերիքի գրադարանի Սելիջի հավաքածուում և լույս է տեսել 1997թ. Scarecrow Press-ի կողմից հրատարակված Էնթոնի Սլայդի «Հոշոտված Հայաստանը և Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքում: 

«Հոշոտված Հայաստան» ֆիլմի 90-ամյակի առթիվ ՀՑԹԻ թողարկել է հոբելյանական բացիկ և կազմակերպել է օնլայն ցուցադրություն` թանգարանի պաշտոնական կայքէջում. www.genocide-museum.am



Jan 30, 2009

Метаморфозы национальности (updated. Армянский "Давос")

Википедия - хотя и не самый удобный и достоверный ресурс информации, но....

На другой панели, в котором принимал участие и МИД Армении Э.Налбандян, модератором был Йан Бреммер (Ian Bremmer), который тоже, по данным Википедии, армянин!!!

"Bremmer describes himself as a "mutt" of Armenian and German ancestry who dragged himself out of the Boston housing projects to go to university at the age of 16." [Daily Telegraph, UK]

Ian Bremmer (born November 12, 1969) is an American political scientist specializing on US foreign policy, states in transition, and global political risk. He is president of Eurasia Group, the global political risk consultancy. He is of Armenian and German descent.

***

Оказывается, что национальность Давида Игнатиуса (David R. Ignatius) - человека, который не дал слова премьер-министру Турции Эрдогану на экономическом форуме в Давосе вчера, претерпел изменения за эту ночь:

Сравните сами:

До форума: 02:50, 27 November 2008
David R. Ignatius (born May 26, 1950), an American journalist and novelist. As of 2008, he is an associate editor and columnist for The Washington Post.

После форума: 09:42, 30 January 2009
David R. Ignatius (born to a Jewish family May 26, 1950), an American journalist and novelist of Armenian descent.

Jan 23, 2009

1st conference in Istanbul on Caucasus Stability

/PanARMENIAN.Net/ Mr. Shahen Avakian, Secretary General of the staff of the office of the Foreign Minister of Armenia and Mr. Armen Yedigarian, head of arms control and international security department at the RA MFA, will represent Armenia at the international conference on Caucasus Stability and Cooperation Platform due in Istanbul on January 26 and 27, Mr. Tigran Balayan, RA MFA acting head of the media relations division told PanARMENIAN.Net. 

Azerbaijan will be represented by Deputy Foreign Minister Araz Azimov. 

Caucasus Stability and Cooperation Platform supposed to unite Turkey, Russia, Azerbaijan and Armenia was offered by Ankara following the August 2008 hostilities in South Ossetia.

Jan 3, 2009

Суицидная армия Азербайджана

In last 72 months, Azerbaijani army has lost minimum 331 soldgers: 134 cases- in fight; 197 - in peace time.

331 потеря и 265 раненых за 6 лет

По заключению экспертов, количество фактов неуставных действий, суицидов и несчастных случаев в азербайджанских Вооруженных силах растет. Как итог отметим, что в 2003-2008 годах, то есть за 72 месяца, ВС Азербайджана потеряли как минимум 331 военнослужащего. 134 потери считаются боевыми (112 - от армянской пули, 19 - разрыв мин и снарядов, 3 - в ходе боевых операций), 197 - небоевыми ( 44 - суицид, 27 - катастрофа, 60 - неуставные действия, 43 - несчастные случаи, 16 - различные болезни и отравления, 10 - загадочные и невыясненные обстоятельства). За обозреваемый период ранения или увечья получили более 265 военнослужащих.

Отметим, что мониторинг велся на основе фактов, опубликованных в СМИ и подтвержденных пресс-службами Министерства обороны и иных силовых структур.

http://www.analitika.az

Dec 23, 2008

Նամակ հայկական ԶԼՄ-ներին

Հայաստանի Հանրապետության
զանգվածային լրատվության միջոցների,
ղեկավարներին և աշխատակիցներին 


Հայրենակիցներ,

սույն թվականի դեկտեմբերի 9-ին Արցախի երիտասարդական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Սարգսյանին՝ կոչ անելով ՀՀ հեռուստակայանների կողմից հեռարձակվող եղանակի տեսության քարտեզներից հանել վաղուց արդեն պատմության գիրկն անցած ԼՂԻՄ պատկերն ու փոխարինել այն ՀՀ և ԼՂՀ քարտեզով։ 

Արցախյան պատերազմում հրադադարի ստորագրումից 14 տարի անց ստեղծվել է մի աբսուրդ իրավիճակ. մի կողմից օբյեկտիվ իրականություն է այն փաստը, որ նախկին Ադրբեջանական ԽՍՀ որոշ շրջաններ ընդգրկված են ներկա ԼՂՀ կազմի մեջ, այնտեղ մշտական բնակություն են հաստատել հազարավոր մեր հայրենակիցներ, մյուս կողմից այդ իրականությունը չի արտացոլվում ՀՀ զանգվածային լրատվության միջոցներում։ Լինի դա հոդվածներում, հեռուստահաղորդումներում, եղանակի տեսությունում, թե ուղղակի գովազդներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ ընդհանրապես չի պատկերվում քարտեզի վրա կամ էլ լավագույն դեպքում ընդգրկվում է միայն խորհրդային ժամանակաշրջանի ԼՂԻՄ տեսքով։ Ավելին՝ նման քարտեզները խախտում են ԼՂՀ Սահմանադրության 142-րդ հոդվածը, համաձայն որի. «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»։ 

Միաժամանակ Ադրբեջանի ղեկավարությունն ու ԶԼՄ-ներն ոչ միայն չեն ճանաչում այդ հին սահմանները, այլև բացեիբաց հավակնություններ են հայտնում նույնիսկ ՀՀ տարածքի նկատմամբ։ Օրինակ՝ սույն թվականի հոկտեմբերի 31 ադրբեջանական day.az լրատվական կայքը՝ գրելով երկրի տնտեսական զարգացման նոր նախարար նշանակելու մասին, հատուկ նշել էր, որ Շահին Մուսթաֆայևը ծնվել է «Արևմտյան Ադրբեջանի Նոյեմբերյանի շրջանում»։ Նմանատիպ հայտարարությունների հանդիպում ենք նաև Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության պաշտոնական կայքում, Հեյդար Ալիևի անվան պետական հիմնադրամի կայքում։ 
Զավեշտալի իրավիճակ է ստեղծվել. հայկական ԶԼՄ-ները կտրված են իրականությունից ու համառորեն անտեսում են ազատագրված տարածքում ապրող մեր հայրենակիցների շահերը՝ ակամա սատարելով ադրբեջանական քարոզչական մեքենային՝ հայության դեմ մղվող տեղեկատվական ու հոգեբանական պատերազմում։ Փաստորեն, մեր հայրենակիցները զրկված են նույնիսկ իրենց շրջանում սպասվելիք եղանակի մասին տեղեկություններ ստանալուց։ Ավելին՝ ազատագրված տարածքում տեղի ունեցող իրադարձությունները, այդ շրջանների բնակչության կյանքն ու առօրյան գրեթե չեն լուսաբանվում ՀՀ ԶԼՄ-ների կողմից։ 

Համարելով հանրապետության տեղեկատվական դաշտում ստեղծված իրավիճակը անընդունելի և գիտակցելով այն բացառիկ դերը, որ կատարում են զանգվածային լրատվության միջոցները այդ դաշտի ձևավորման հարցում, կոչ ենք անում. 

չխուսափել ԼՂՀ ներկա իրական ու ԼՂՀ սահմանադրությունով ամրագրված սահմանները պատկերելուց.
ավելի հաճախ ու մանրամասն լուսաբանել ազատագրված տարածքի բնակչության կյանքը, անդրադառնալ մեր հայրենակիցների խնդիրներին.
կրթել ու տեղեկացնել ՀՀ քաղաքացիներին ազատագրված տարածքի ռազմավարական նշանակության մասին։

Հաշվի առնելով խնդրի լրջությունը նաև խնդրում ենք բոլոր ԶԼՄ-ներին՝ անկախ կուսակցական ու քաղաքական շահերից, զերծ մնալ այս հարցի ներքաղաքական շահարկումից ի օգուտ համազգային շահի։


Dec 22, 2008

Гюль: Кампания «Армяне, простите нас» свидетельствует о примирении турок со своей историей

/PanARMENIAN.Net/ Кампания “Армяне, простите нас” “неуместна”. Об этом заявил бригадный генерал Метин Гурак. “Мы думаем, что это неправильная кампания, и она может привести к пагубным последствиям”, - подчеркнул генерал, говоря от имени турецкой армии, пишет Hurriyet Daily News.

Накануне пресс-служба президента Турции Абдуллы Гюля распространила заявление, в котором говорится, что кампания турецкой интеллигенции является знаком того, что в Турции, которая является более цивилизованной и свободной, чем многие страны, есть демократическая атмосфера дискуссий, а также свидетельствует о примирении турецкого народа со своей историей и его самоутверждении. В тоже время отмечается, что “президент Гюль очень озабочен тем, что этот вопрос искажается некоторыми политиками, хотя его позиция по этому вопросу хорошо известна”.

Под петицией «Армяне, простите нас», в которой армянскому народу приносятся извинения за Геноцид армян, подписалось уже около 14 тысяч человек. Петиция была размещена в Интернете 15 декабря.

65% россиян выступают за сохранение символов коммунизма

Большинство россиян (65%) считают необходимым сохранить символы коммунизма, в частности, названия улиц и площадей, памятники, изображение серпа и молота как часть истории.

Об этом свидетельствуют результаты распространенного 22 декабря опроса Всероссийского центра изучения общественного мнения. Каждый пятый опрошенный (20%), напротив, считает эти символы пережитком прошлого, от которого надо избавиться. Еще 5% выражают мнение, что эти символы нужно восстанавливать, 10% затруднились ответить. Сторонники партии «Справедливая Россия» и респонденты старше 45 лет наиболее склонны высказывать мнение о необходимости сохранения символов коммунизма (81% и 71-73% соответственно), с ними также солидарны и опрошенные с начальным или неполным средним образованием (74%). Среди тех, кто выступает за избавление от символов коммунизма, чаще встречаются сторонники «Единой России» и ЛДПР (по 22%), а также 18-24 летние респонденты (35%), сообщает РИА «Новости».

Dec 12, 2008

ՀԿ-ները ուզում են քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը նախագահի հետ

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ «Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի» նախաձեռնությամբ պատրաստվում են նամակ ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով հանդիպում կազմակերպել հասարակական կառույցների ղեկավար ներկայացուցիչների հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացները: Նախաձեռնության խմբի անդամներ են «Ազգային Ժողովրդավարական ինստիտուտի» երիտասարդական համակարգող խորհրդի նախագահ, անկախ վերլուծաբան Գևորգ Մելիքյանը, Հակամարտությունների և խաղաղության հետազոտման հայկական ասոցիացիայի նախագահ Խաչիկ Գալստյանը, «Պրոֆեսիոնալներ» հանրային քաղաքական ինստիտուտի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը, «Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի» նախագահ Վահան Դիլանյանը և «Հայաստանի Եվրոպական շարժում» կազմակերպության նախագահ Վիկտոր Ենգիբարյանը:

«Կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով, հաշվի առնելով հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլի առանձնահատկությունը, ելնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ հասարակական վերաբերմունքի հիմնախնդրից, կարևորելով հասարակական կազմակերպությունների դերը հասարակական կարծիքի ձևավորման գործում, նաև ողջունելով ՀՀ քաղաքական կուսակցությունների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ «փակ» քննարկում կազմակերպելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը»` ՀԿ-ները ցանկանում են մասնակից դառնալ այդ քննարկումներին և հրավիրում են հասարակական այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը կապված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, նույնպես միանալ այս նախաձեռնությանը:

Dec 3, 2008

Սբ. Նորաշեն եկեղեցու շուրջ

Благовест-инфо գործակալության կողմից 28.11.2008 թվագրությամբ հոդվածի համաձայն (հեղինակը վրացի լրագրող Վլադիմիր Սարիշվիլին է) Վրաստանի Պատրիարքարանի Միջկրոնական փոխհարաբերությունների կենտրոնի ղեկավար Լելա Ջեջելավան հայտնել է, որ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Սուրբ Նորաշեն եկեղեցու շուրջ ծագած խնդրի վերաբերյալ Վրաստանի Պատրիարքարանում կայացել է երկու Եկեղեցիների հանդիպումը:

Հայկական կողմից հանդիպմանը ներկա են գտնել ՀԱԵ Վիրահայոց թեմի եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, Ջավախքում ՀԱԵ փոխերեց հայր Բաբկենը և Մ. Սահակաշվիլու խորհրդական Վան Բայբուրթը: Վրացական կողմից զրույցին մասնակցել են Զուգդիդիի և Ծաիշայի միտրոպոլիտ Գերասիմ Շարաշենիձեն, Ախալցխայի և Տաո-Կլարջեթի միտրոպոլիտ Թեոդոր Չուաձեն, հայր Թարիել Սիկինչելաշվիլին և ինքը Լելա Ջեջելավան: 

Վրաստանի Պատրիարքարանը և ՀԱԵ-ի Վիրահայոց թեմը հանդիպման արդյունքում համատեղ նամակով դիմել են Վրաստանի Մշակույթի, հուշարձանների պահպանման և սպորտի նախարարությանը, որտեղ արտահայտվում է Սուրբ Նորաշենին` որպես մշակույթի հուշարձանին ուշադրություն դարձնելու, հուշարձանի վիճակը ուսումնասիրելու և Սուրբ Նորաշենի հետ կապված բոլոր աշխատանքների իրականացումը ստանձնելու խնդրանքը:

Ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, մինչև ստեղծված հանձնաժողովը վերջնականապես չորոշի Սուրբ Նորաշենի պատկանելիությունը, այս թեմայի նկատմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում հայտարարվում է մորատորիում: «Այս առաջարկությունն ընդունելի դարձավ հայկական կողմի համար: Եվ այս ֆոնին մեզ զարմացրեցին Երևանում երեկ տեղի ունեցած իրադարձությունները: Հնարավոր է, որ տեղեկությունը Հայաստանի դեսպանություն չափազանց ուշ է հասել», - հայտարարել է Լելա Ջեջելավան:

Փաստորեն այս հանդիպման բնույթը և դրանից հետո հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ այն վրացական հերթական ծրագրավորված ակցիան էր, որին հայկական կողմի մասնակցությունը հանդիսացել էր այն բանի ապացույցը, որ ներկայիս Վրաստանի տարածքում ապրող հայության, մասնավորաբար` հոգևոր վերնախավի ներկայացուցիչները ևս համաձայն են Սբ. Նորաշենի` հայկական լինելու փաստը կասկածի տակ առնելուն: 

Թե երբ են Վրաստան կոչվածի հայերը դուրս գալու խավարի միջից և հիշելու, որ իրենք իրականում հայ են և ունեն ազգային արժանապատվություն` դեռ հայտնի չէ: Հայտնի է մի բան, որ այդ խավարում ավելի դյուրին է ազգային խայտառակությունների ծնունդն ու բազմացումը, որոնք, դուրս գալով ասպարեզ, կանաչ լույս են վառում վրացական ազգաստեղծ քաղաքականության առաջ: 

ՆԱՑԻՈՆԱԼ, www.natnews.info

Реклама